Չկա օր, որ երկրի ժողվարչապետը ֆոկուս չանի կնգա հետ: Երեկ նա «չուլանի» տեսությունը ստեղծեց, թեմերից մեկի առաջնորդը վրդովվեց ու մի քանի տող գրեց, իսկ ահա այսօր ժողվարչապետը նրան խորհուրդ տվեց դոմփել քեռու կնգան և իրենից յան տալ:
Բայց սա դեռ հեչ:
Ժողվարչապետի կնիկը ավելի հեռուն գնաց: Նա անդրադարձավ Վեհափառի շվեյցարական այցին և գրեց հետևյալ իմաստուն ու անկեղծ տողերը.
«Շվեյցարիայում ի՞նչ եք անում. ո՞ւմ եք անվտանգ ուղարկում հարազատ բնօրրան, ո՞ւմ եք անհապաղ ազատում գերությունից։ Դուք գիտե՞ք` հոգեւորն ինչ է։ Ա՜յ քեզ նորություն։
Երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզն ակնհայտորեն վրդովմունքի մեջ է ընկել, որ չուլաններից խոսակցություն է բացվել. թե չէ՝ ինչո՞ւ պետք է հարձակվեին պետության՝ ընտրված ղեկավարի վրա»։
Իսկական հայերենով հակոբյան աննայի վրդովմունքը կհնչի այսպես.
«Էդ դու ո՞վ դարձար, որ իմ մարդու գործն ուզում ես փչացնել: Իմ մարդը մեր անգլոսաքսոնական վերադասի հանձնարարությամբ հանձնել և դատարկել է Ղարաբաղը, իսկ դու հիմա ուզում ես մարդուս սուրբ գործը զրոյացնե՞ս»:
Սա է իրականում ասում հակոբյան աննան, այլ բան մի փնտրեք դրա ասածի մեջ:
Ինչ վերաբերում է նրան, որ ժողվարչապետի կնիկը Ամենայն Հայոց կաթողիկոսին «մաֆիոզ» է անվանում, ապա սա արդեն խոսում է նրա ծայրահեղ լկտիության և վերջին աստիճանի հաբռգածության մասին:
Որքան էլ մարդը լինի աթեիստ, հայատյաց, ամերիկա ու թուրքապաշտ, ռուսատյաց, անպայման իրեն կզսպի և իր հոգու գաղտնիքները, իր իրական կրքերն ու զգացումները կթաքցնի հանրությունից:
Բայց եթե ժողվարչապետի կնիկն արդեն այդ գիծն էլ է անցնում, ուրեմն պետք է ենթադրել, որ սույն ամուսնական զույգը վաղուց լքել է մեղսունակության տարածքը և ապրում է ամպերում:
Ինչո՞ւ:
Ըստ ամենայնի, իր սև գործն արել է կոկաինը, սրանք ամենայն հավանականությամբ ընտանիքով նստել են կոկաինի վրա:
Կյանքում շատ եմ հանդիպել պրոֆեսիոնալ կոկաին քաշողների, և նրանց մոտ նույնպես առկա է այն հոգեվիճակը, որը տեսնում ենք նիկոլ-աննա սակրալ զույգի մոտ:
Հիշո՞ւմ եք Բրայան դի Պալմայի «Лицо со шрамом» հիանալի ֆիլմը, հիշո՞ւմ եք Տոնի Մոնտանայի վարքագիծը, որ երբեմն կատարյալ անմեղսունակ էր դառնում և թռչում երկինք՝ անգամ մարդ էր սպանում, վերջում էլ գործը հասցրեց իր սպանությանը: Բա կոկաինը այդպիսի բան է՝ մշտական օգտագործման դեպքում մարդուն միշտ պահում է մեղսունակության և անմեղսունակության եզրին, և ամեն պահ նա կարող է բռնկվել:
Եվ հենց դա ենք մենք տեսնում Նոր Հայաստանի դեմոկրատական առաջին զույգի վարքագծում՝ մարդը սրբազանին ուղարկում է քեռու կնգան դոմփելու, կնիկը կատաղում է Վեհափառի ազգանպաստ և անմեղ հայտարարություններից և վիրավորում նրան, իսկ երկուսը միասին անհաշտ պայքարում են հայ ժողովրդի և Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ հանուն անգլոսաքս վերադասների շահերի:
Էսքան բան…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ